Միենապոլիսում սևամորթին սպանած ոստիկանը ձրբակալվել է
Մայիս 30, 2020 04:20 Asia/Tehran
Հասարակական ճնշման արդյունքում, ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում սևամորթ տղամարդուն սպանած ոստիկանը ձերբակալվել է:
Դեպքը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը: Սպիտակամորթ ոստիկանը, դաժանորեն սպանել էր մի սևամորթ տղամարդու:
Սոցցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ սպիտակամորթ ոստիկանը ծնկով սեղմում է սևամորթ տղամարդու պարանոցը, իսկ վերջինս գոռում է «Ես չեմ կարող շնչել» և «Մի սպանիր ինձ», սակայն որոշ ժամանակ անց, մահանում է:
Երեքշաբթի օրվանից սկսած, Մինեապոլիսի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու այս դաժան սպանության դեմ:
ԱՄՆ-ի դատարանները շատ հաճախ արդարացնում են սևամորթներին սպանած ոստիկաններին կամ նրանց նկատմամբ խիստ պատիժ չեն կիրառում:
Պիտակ