ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ է դարձել 42 միլիոն մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i121102-ԱՄՆ_ում_կորոնավիրուսի_հետևանքով_գործազուրկ_է_դարձել_42_միլիոն_մարդ
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ում 42 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 30, 2020 04:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ է դարձել 42 միլիոն մարդ

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ում 42 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը:

Պաշտոնական տվյալների համաձայն, անցած շաբաթ, գործազրկության նպաստի համար դիմել է ևս 3 միլիոն մարդ:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կիրառված սահմանափակումների պատճառով, ԱՄՆ-ում փակվեցին մեծ թվով աշխատատեղեր և երկրում առաջացավ տնտեսական ու գործազրկության ճգնաժամ:

Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածության ու մահացության թվով. Երկրում կորոնավիրուսով վարակվել է մեկ միլիոն 776 հազար 111 մարդ,   մահացել՝  103.674 մարդ: