ԱՄՆ-ը դադարեցնում է հարաբերություններն ԱՀԿ-ի հետ
Մայիս 30, 2020 07:35 Asia/Tehran
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս ԱՀԿ-ից:
Թրամփն այս կապակցությամբ հայտարարել է. «Քանի որ ԱՀԿ-ն հրաժարվել է պահանջվող բարեփոխումներն անցկացնելուց, մենք այսօր դադարեցնում ենք հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և ուղղում ենք այդ միջոցները ամբողջ աշխարհի առողջապահական կարիքներին»:
Քննադատելով Թրամփի որոշումը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ դա անիմաստ որոշում էր:
Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն չինամետ է և ժամանակին ճիշտ չի արձագանքել կորոնավիրուսի պանդեմիային:
Հատկանշական է, որ Թրամփի կառավարությունը չի կարողացել արդյունավետ պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:
Պիտակ