Բայդեն. Վայրենությունների դեմ բողոքն անհրաժեշտություն է
Հակադարձելով ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ նախագահ Թրամփի զայրույթին, դեմոկրատական սենատոր և նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է. «Վայրենությունների դեմ բողոքն անհրաժեշտություն է»:
CNN հեռուստաընկերության հաղորդման համաձայն, արձագանքելով սևամորթ տղամարդու սպանությունից հետո երկրում ծայր առած լանածավալ բողոքի ցույցերին, Բայդենն ասել է. «Նման դաժան ու ռասիստական արարքների դեմ բողոքն անհրաժեշտություն է, սակայն ցուցարարները պետք է զերծ մնան անկարգություններից, բռնությունից և հասարակաան ու անձնական գույքին վնաս պատճառելուց»:
Նա հավելել է. «Վերջին օրերին պարզ դարձավ, որ մենք ժողովուրդ ենք, որ անարդարություրնից զայրացել ենք և մեզանից յուրաքանչուրը կարող է զգալ այն ցավը, որ ապրում են գունամորթները, սկսած սովորական բռնությունների ժամանակ մինչև Ջորդ Ֆլոյդի սպանությունը»:
Սևրամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ցույցերը ԱՄՆ-ում շարունակվում են: