Պոմպեոն սպառնացել է Միջազգային քրեական դատարանին
https://parstoday.ir/hy/news/world-i121275-Պոմպեոն_սպառնացել_է_Միջազգային_քրեական_դատարանին
Աջակցելով Սիոնիստական ռեժիմի բռնազավթումներին ու հանցագործություներին, ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է. «Վաշիգտոնը Միջազգային քրեական դատարանին թույլ չի տա հետաքննություններ անցկացնել ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 13:09 Asia/Tehran
  • Պոմպեոն սպառնացել է Միջազգային քրեական դատարանին

Աջակցելով Սիոնիստական ռեժիմի բռնազավթումներին ու հանցագործություներին, ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է. «Վաշիգտոնը Միջազգային քրեական դատարանին թույլ չի տա հետաքննություններ անցկացնել ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ»:

«American Enterprise» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հավելել է.«ԱՄՆ-ն հավանաբար առաջիկա օրերի ընթացքում որոշ քայլեր կձեռնարկի Իսրայելի մասին Միջազգային քրեական դատարանի հետաքննությունները կասեցնելու համար»:

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի ձևավորման համաձայնությանը ԱՄՆ-ի ու Իսրայելի չանդամակցելու խնդրին Պոմպեոն հայտարարել է. «Այս դատարանի ձևավորման նպատակը ապստամբ պետություններն էին, ոչ թե ԱՄՆ-ի նման երկրները»:

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազությունը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Պաղեստինն անկախ պետություն է: «Դատարանն ունի իրավասություն՝ հետաքննություններ անցկացնելու   Իսրայելի պատերազմական հանցագործություների շուրջ»:

Դրանից հետո Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի անդամների ու դատախազների դեմ»: