Տոկաև. Ղազախստանում ԱՄՆ-ի ռազմաբազայի կառուցումն օրակարգում չէ
Ղազախստանի նախագահն ասել է, որ իր երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազայի կառուցման հարցը չի քննարկվել:
Կոմսոմոլսկայա պրավդա օրաթերթին տված հարցազրույցում, Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարթ Տոկաևն ասել է, որ իր երկիրը և ԱՄՆ-ը համագործակցում են միջուկային հարցերի շուրջ, սակայն ամերիկյան ռամաբազայի կառուցման հարցը չի քննարկվել:
«Մենք Միացյալ Նահանգների հետ աշխատել ենք Ալմաթիի նախկին հակաժանտախտային ինստիտուտի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, սակայն պայմանագրի ժամկետն ավարտվել է, և ամերիկացիները լքել են լաբորատորիան: Ներկայուսմ այնտեղ աշխատում են միայն ղազախ մասնագետները:
Ղազախստանի նախագահը շեշտել է, որ, հաշվի առնելով այս ոլորտում հետազոտությունների կարևորությունը, իր երկիրը պատրաստ է համագործակցել ռուս մասնագետների հետ:
Ղազախստանի Սենատի ներկայացուցիչները երկուշաբթի օրը քվեարկեցին հօգուտ միջուկային զենքի մշակումն ու արտադրությունն արգելող միջազգային պայմանագրին միանալու նախագծի: