Մամուլի Տեսություն 13-04-2016
ԱՄՆ նախագահը Լիբիայում ռազմական միջամտությունից հետո հաջորդ օրվա պլանի ձախողումը որակել է իր թերևս ամենածանր սխալը։
«Իրան»
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման գործընթացը
«Իրան» թերթը գրում է.-Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման մեկնարկից անցնող երեք ամիսների ընթացքում, լավ իրադարձությունների ականատեսն ենք եղել երկրի արդյունաբերության ու տնտեսության ոլորտում: Ուստի չպետք է ակնկալել, որ Իրանի դեմ կիրառված 12-ամյա շրջափակումների հետևանքով ստեղծված մթնոլորտը հնարավոր կլինի կարճ ժամանակամիջոցում փոխել: Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն՝ SWIFT-ին Իրանի միանալը, աշխարհի տարբեր երկրների հետ տնտեսական համագործակցություններն ու ներդրումներն այն պարագաներն են,որոնք իրականացել են կարճ ժամանակամիջոցում ,որոնց երկարատև արդյունքները կնկատվեն որոշ ժամանակ անց: Ի դեպ Իրանի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու աշխարհի զարգացած երկրների և միջազգային կառույցների ցանկությունը լավ հեռանկար է խոստանում: Աշխարհի տարբեր երկրներում ապասառեցվում են Իրանի ակտիվները և պետք է համբերել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ամբողջական արդյունքների իրականացման համար և ժամանակ տալ կառավարության տնտեսական տարբեր սեկտորներին: Բնականաբար հնարավոր չէ քանիամյա խնդիրը լուծել մեկ օրով: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի արդյունքում տնտեսական քայլերը շուտով դրական մեծ փոփոխություններ են առաջացնելու աշխատատեղերի ստեղծման և ֆինանսական ու արժութային շուկաներում կայունության հաստատման ու տնտեսական աճի ոլորտներում,- գրում է Իրան օրաթերթը:
«Խորասան» օրաթերթ
Արդյոք Օբաման դաս կքաղի Լիբիայի ճակատագրից
«Խորասան» թերթը գրում է.-ԱՄՆ նախագահը Լիբիայում ռազմական միջամտությունից հետո հաջորդ օրվա պլանի ձախողումը որակել է իր թերևս ամենածանր սխալը։ Բարաք Օբաման ասել է.«Լիբիայում ռազմական միջամտությունն իմ նախագահության թերևս ամենամեծ սխալն էր»:Նա հայտարարել է, որ 2011 թվականին Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիի տապալման գործողության հետևանքների հստակ պլանավորման բացակայությունը եղել է իր նախագահության շրջանում ամենամեծ սխալը։ Ինչ խոսք այդ սխալը ԱՄՆ նախագահները բազմիցս թույլ են տվել: 20-րդ դարում ԱՄՆ-ն միջամտեց Վիետնայում , իսկ կրտսեր Բուշի նախագահության օրոք2001 թ.-ին Աֆղանստանի և 2003 թ.-ին Իրաքի վրա հարձակումներն իրականացն : ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն ավերիչ հետևանքներ են ունեցել համաշխարհային համակարգի համար: Հարվարդ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս՝ Ստեֆան Վոլտի կարծիքով՝ այն գաղափարը,որ իբր թե ԱՄՆ-ն իր հեղինակությունը պահպանելու համար պետք է հիմար պատերազմների դիմի, ուղղակի աբսուրդ է: Օբաման ներկայումս երբ մոտենում է իր նախագահության ժամանակաշրջանի ավարտին, ինչպես յուրաքանչյուր նախագահ մտահոգ է այն դատողությունների համար ,որոնք հետագայում ոըղղվելու են իր դեմ: Ներկայումս բանակցություններ են ընթանում Սիրիայում խաղաղության ու անվտանգության հաստատման համար: ԱՄՆ նախագահը մոտ 8 ամիս ժամանակ ունի Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ վերջնական որոշում ընդունել: Օբաման կարող է դաս քաղել Իրաքում ու Լիբիայում ԱՄՆ-ի կատարած միջամտությունների հետևանքներից ու ճիշտ որոշում ընդունել:
«Ժողովուրդ»
Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված և կտանի դեպի թաքնված պատերազմի
«Ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուն «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի սկզբնապատճառներում ակնհայտ տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը։ «Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ է բարդացնում իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում քաղաքացիական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում և հիմա էլ սա»։ Իսկ ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, ռումինացի պատգամավորը հետևյալ դիտարկումն արեց. «Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաև Ուկրաինայում։ Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված և կտանի դեպի թաքնված պատերազմի»»,–գրում է թերթը։
Gala tv.am
Անհետ կորած անչափահաս փախստականներ. որտե՞ղ են նրանք. Der Spiegel
«Իշխանությունները որեւէ տեղեկություն չունեն Գերմանիա ժամանած հազարավոր անչափահաս փախստականների ճակատագրերի մասին: Ի՞նչ կարող է պատահած լինել նրանց հետ»,- Der Spiegel-ում գրած հոդվածը հարցադրումով է սկսում լրագրող Աննա Ռեյմանը:
«Առանց ծնողների կամ այլ մեծահասակների ուղեկցության Գերմանիա ժամանած ավելի քան 60.000 անչափահաս փախստականների ճակատագրերով ներկա պահին զբաղվում է երիտասարդության հարցերով գերատեսչությունը: Եթե հունվարի սկզբին արձանագրվել է անչափահաս փախստականների անհետացման 4750 դեպք, ապա ապրիլի 1-ի դրությամբ այդ թիվն ավելացել է՝ հասնելով 8600-ի, որոնց թվում կան մինչեւ 14 տարեկան հարյուրավոր երեխաներ: Անհետացած անչափահասների մեծամասնությունը ժամանել է Աֆղանստանից, Սիրիայից, Սոմալիից, Էրիթրեայից, Մարոկկոյից եւ Ալժիրից»:
«Նման մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ շատ անչափահասներ ճանապարհ են ընկնում առանց անձնագրի եւ նրանց անունները տարբեր վայրերում գրվում են տարբեր կերպ: Եվս մեկ պատճառ է այն, որ շատ դեռահասներ տեսնելով որ տվյալ վայրում որեւէ հեռանկար չկա, այլ շրջան կամ երկիր են տեղափոխվում»:
«Եվրոպոլի փորձագետները պնդում են, որ անհետ կորած բազմաթիվ անչափահասներ կարող են հայտնվել քրեական խմբավորումների ձեռքերում: Գերմանիայի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ իրենք չեն տիրապետում տեղեկատվության այն մասին, որ անհետացած դեռահասներին ստիպում են աշխատել, զբաղվել մարմնավաճառությամբ կամ թմրաբիզնեսով: Այնուամենայնիվ, ըստ որոշ փորձագետների, կան հստակ տվյալներ, որ շատ անչափահասներ քրեական խմբավորումների վերահսկողության տակ են գտնվում, քանի որ ստիպված են վճարել նրանց պարտքերը, ովքեր իրենց տեղափոխել են Եվրոպա»,-գրում է գերմանական պարբերականի հոդվածագիրը: