Զախարովա. Ռուսաստանի կողմից իրականացված հաքերային հարձակման վերաբերյալ մեղադրանքն անհիմն է
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն անհեթեթություն է անվանել Գերմանիայի մեղադրանքը, թե Մոսկվան ներգրավված է եղել հաքերային հարձակման մեջ:
Հինգշաբի օրը կայացած մամուլի ասուլիսում, Մարիա Զախարովան հայտարարել է. «Գերմանիան պետք է ներկայացնի փաստեր՝ 2015թ Գերմանիայի Բունդեսթագի դեմ իրականացված հաքերային հարձակման հետ Ռուսասանի կապի մասին, որոնք իբրև թե Բեռլինին փոխանցվել են ԱՄՆ-ի կողմից»:
Գերմանիայի հետախուզական ծառայությունը բազմիցս մեղադրել է ռուս հաքերներին գերմանացի օրենսդիրների և քաղաքական գործիչներին լրտեսելու մեջ: Իսկ վերջերս, գերմանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Մերկելի էլեկտրոնային փոստի տվյալները ևս եղել են 2015-ին ռուսների կողմից հաքերային հարձակման արդյունքում ձեռք բերված տեղեկատվության մեջ:
Զախարովան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մեղադրանքներ է ուղղում Ռուսաստանի դեմ՝ Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում իր ներկայությունն ամրապնդելու նպատակով: