Փարիզում արգելվել է հակառասիստական ցույցի անցկացումը
Ֆրանսիայի ոստիկանությունն արգելել է մայրաքաղաքում հակառասիստական ցույցի անցկացումը:
Ուրբաթ օրը, Փարիզի ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ որոշում է կայացվել արգելել շաբաթ օրը նախատեսված բողոքի ցույցը՝ անկարգությունները բացառելու և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Հանրահավաքը նախատեսված էր անցկացնել Փարիզում ԱՄՆ դեսպանատան դիմաց:
Վերջին օրերին եվրոպական մի շարք քաղաքներում, ներառյալ՝ Վիեննայում, Աթենքում, Ամստերդամում, Բեռլինում և Լոնդոնում, տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտում են ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը:
ԱՄՆ-ի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ճնշում են ցուցարարներին:
Ցույցերի ընթացքում մինչ այժմ ձերևբակալվել է մի քանի հազար քաղաքացի: