Փարիզում արգելվել է հակառասիստական ցույցի անցկացումը
https://parstoday.ir/hy/news/world-i121379-Փարիզում_արգելվել_է_հակառասիստական_ցույցի_անցկացումը
Ֆրանսիայի ոստիկանությունն արգելել է մայրաքաղաքում հակառասիստական ցույցի անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2020 04:46 Asia/Tehran
  • Փարիզում արգելվել է հակառասիստական ցույցի անցկացումը

Ֆրանսիայի ոստիկանությունն արգելել է մայրաքաղաքում հակառասիստական ցույցի անցկացումը:

Ուրբաթ օրը, Փարիզի ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ որոշում է կայացվել արգելել շաբաթ օրը նախատեսված բողոքի ցույցը՝ անկարգությունները բացառելու  և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Հանրահավաքը նախատեսված էր անցկացնել Փարիզում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

Վերջին օրերին եվրոպական մի շարք քաղաքներում, ներառյալ՝ Վիեննայում, Աթենքում, Ամստերդամում, Բեռլինում և Լոնդոնում, տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտում են  ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ  Ջորջ Ֆլոյդի սպանությունը:

ԱՄՆ-ի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով  ճնշում են ​​ցուցարարներին:

Ցույցերի ընթացքում մինչ այժմ ձերևբակալվել է մի քանի հազար քաղաքացի: