Ղազախստանում ձերբակալվել են տասնյակ բողոքարարներ
Ղազախստանում, սահմանափակումների վերացումից հետո կայացած հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում, ձերբակալվել են տասնյալկ ցուցարարներ:
Շաբաթ օրը, Ղազախստանի Ալմաթի, Նուրսուլթան և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ըթնացքում, ձերբակալվել են ավելի քան 100 ցուցարարներ:
Բողոքի ցույցերը կազմակերպել են Ժողովրդավարական ընտրություն և Դեմոկրատական կուսակցությունները, որոնք բողոքում են իշխանությունների կողմից իրենց կողմնակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում կրճատել կորոնավիրուսի հետևանքով տուժած մարդկանց պարտքեր, ինչպես նաև Չինաստանի ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա:
Ներկայումս Ղազախստանը կանգնած է իր պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամի առաջ: Երկիրը մեծապես տուժել է կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների հանկարծակի անկումից, որպես իր հիմնական արտահանման ապրանք: