ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում շարունակվում են հակառասիստական ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i121422-ԱՄՆ_ի_տասնյակ_քաղաքներում_շարունակվում_են_հակառասիստական_ցույցերը
ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում շարունակվում են հակառասիստական ցույցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2020 07:19 Asia/Tehran

ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում շարունակվում են հակառասիստական ցույցերը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը Վաշինգտոնի, Չիկագոյի, Ֆիլադելֆիայի, Նյու Յորքի և ավելի քան 140 այլ քաղաքների տասնյակ հազարավոր ամերիկացի ցուցարարներ, չնայած շոգին ու կորոնավիրուսի տարածման վտանգին, խաղաղ երթ են անցկացրել: Նրանք վանկարկել են «Սևամորթների կյանքը կարևոր է» և «Չեմ կարող շնչել»:

Հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ ծնվել է վերջերս սպանված Ջորջ Ֆլոյդը, հազարավոր ամերիկացիներ մասնակցել են բողոքի ակցիային:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոզերը, ով ընդդիմացել է բողոքարարների նկատմամբ բռնություն կիրառելու նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը և նրա հետ բանավեճ է ունեցել, նույնպես միացել է ցուցարարներին:

Ամերիկյան տարբեր քաղաքներում, մասնավորապես Մինեսոտա նահանգի Մինեապոլիսում, վերջին օրերին տեղի են ունենում լայնածավալ բողոքի ցույցեր՝ ոստիկանության ռասիստական ​​գործողությունների դեմ:

Հիշեցնենք՝ ամերիկացի սպիտակամորթ սպան մայիսի 25-ին սպանել էր սևամորթ Ջորջ Ֆլոյդին:

Սպանությունից հետո, երկրում ծայր առան լայնածավալ բողոքի ցույցեր: Սակայն ոստիկանությունը, նախագահ Թրամփի հրամանով, ճնշում է ցույցերը: