Հայտնի են կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենաանվտանգ և վտանգավոր երկրները
https://parstoday.ir/hy/news/world-i121434-Հայտնի_են_կորոնավիրուսի_համավարակի_պայմաններում_ամենաանվտանգ_և_վտանգավոր_երկրները
Forbes-ը, վկայակոչելով Deep Knowledge Group-ի նոր զեկույցի տվյալները, կազմել է երկրների վարկանիշը՝ ելնելով կորոնավիրուսով հիվանդացության անվտանգության չափանիշներից:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունիս 07, 2020 11:58 Asia/Tehran
  •  Հայտնի են կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենաանվտանգ և վտանգավոր երկրները

Forbes-ը, վկայակոչելով Deep Knowledge Group-ի նոր զեկույցի տվյալները, կազմել է երկրների վարկանիշը՝ ելնելով կորոնավիրուսով հիվանդացության անվտանգության չափանիշներից:

Ինչպես պարզվել է, COVID-19 համավարակի պայմաններում ամենաանվտանգ երկիրը Շվեյցարիան է, իսկ առավել վտանգավոր երկիրը՝ Հարավային Սուդանը:

Փորձագետները երկրների վարկանիշը հաշվարկել են ելնելով կարանտինի, վարակվածների բացահայտման միջոցառումների արդյունավետությունից, ինչպես նաև գնահատել են տնտեսության կայունությունը: Վարկանիշի միջին՝ 57-րդ տեղը, ըստ նրանց, զբաղեցրել է Ռումինիան, 58-րդը՝ ԱՄՆ-ը: Ռուսաստանը հայտնվել է 61-րդ տեղում:

Իսկ ահա Գերմանիան գրեթե ոչնչով չի զիջել Շվեյցարիային և զբաղեցրել է 2-րդ տեղը: «Բրոնզը» բաժին է հասել Իսրայելին: Առաջատարների շարքում են նաև Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:

Կորոնավիրուսով պայմանավորված ամենից ոչ բարեհաջող իրավիճակը այժմ Աֆրիկայի երկրներում է՝ Սահարայից դեպի հարավ, և Հարավային Ամերիկայում: Վարկանիշի վերջում են հայտնվել մի քանի մերձավորարևելյան երկրներ և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները:

1in.am