Թրամփը կստորագրի Չինաստանի դեմ պատժամիջոցի կիրառման մասին օրինագիծը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել Չինաստանի Սինցծիան նահանգում մարդու իրավունքների խախտման պատրվակով Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին Կոնգրեսի օրինագիծը:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմանհամաձայն, Սենատում և Ներկայացուցիչների պալատում վավերացված օրինագիծը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի Սինցծիան նահանգում օյղուրներին և մյուս մուսուլմաններին ճնշելու պատասխանատուների նկատմամբ:
Չինաստանը հերքել է ույղուրների նկատմամբ վատ վերաբերմունքի ամսին մեղադրանքները և դատապարտել ԱՄՆ-ի Կոնգրեսի օրինագիծը:
Պեկինն այդ քայլը Չինաստանի ներքին հարցերին միջամտություն է համարել:
Իր նախագահության շրջանի սկզբից Թրամփը Չինաստանի հետ լարված հարաբերություններ է ունեցել և առևտրային պատերազմ է մղել այդ երկրի դեմ: Թրամփը սակագներ սահմանեց չինական ապրանքների համար, իսկ Պեկինը դիմեց փոխադարձ քայլի: