ԱՄՆ-ի ոստիկաններն ամեն տարի սպանում են հազար քաղաքացու
https://parstoday.ir/hy/news/world-i121539-ԱՄՆ_ի_ոստիկաններն_ամեն_տարի_սպանում_են_հազար_քաղաքացու
Վաշինգտոն Փոսթ օրաթերթը մի հոդվածում նշել է, որ ԱՄՆ-ի ոստիկանությունն ամեն տարի սպանում է հազար քաղաքացու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2020 04:47 Asia/Tehran

Վաշինգտոն Փոսթ օրաթերթը մի հոդվածում նշել է, որ ԱՄՆ-ի ոստիկանությունն ամեն տարի սպանում է հազար քաղաքացու:

Թերթը գրել է, որ 2015, 2016, 2017, 2018 և 2019 թվականներին, ԱՄՆ-ի ոստիկանությունը հրազենով սպանել է համապատասխանաբար 994, 962, 986, 991 և 965 քաղաքացու:

ԱՄՆ-ի ոստիկանությունը, բռնությունների տեսակետից, ռեկորդակիր է աշխարհում:

Պաշտոնական տվյալների համաձայն, ԱՄՆ-ի ոստիկանությունը տարեկան կտրվածքով ավելի շատ քաղաքացի է սպանում, քան որևէ այլ երկրի ոստիկանությունը:

Հատկանշական է, որ ներկա դրությամբ, ԱՄՆ ոսիկանությունը ճնշում է երկրում ծայր առած հակառասիստական բողոքի ցույցերը: