Չինաստանը պահանջում է վերացնել ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցները
Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Պեկինը դեմ է ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների շարունակմանը և որ այդ պատժամիջոցները պետք է չեղարկվեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերէական նախագահ Նիկոլաս Դե Ռիվիեին հղած նամակներում, Վանգ Յին հայտարարել է, որ Չինաստանը խստորեն պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և ՀԳՀԾ-ն և չի համաձայնի ԱՄՆ կողմից ԱԽ-ին ներկայացված հակաիրանական պատժամիջոցների երկարաձգման բանաձևին:
Նամակում Չինաստանի արտգործնախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգները ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո այլևս համաձայնության մաս չի կազմում և իրավունք չունի Անվտանգության խորհրդից պահանջել վերականգնել պատժամիջոցները:
Վանգ Յին հավելել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրիրը համահունչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին և բազմակողմանի դիվանագիտության արդյունք է: