Թրամփը փորձում է Սիեթլի բողոքներն օգտագործել իր ընդդիմադիրների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i121668-Թրամփը_փորձում_է_Սիեթլի_բողոքներն_օգտագործել_իր_ընդդիմադիրների_դեմ
«Նախագահը չի կարողանում հասկանալ ԱՄՆ-ում ծայր առած հակառասիստական բողոքի շարժման մասնակիցների պահանջները, և այդ պատճառով դեմ է արտահայտվում ցույցերին», - հաղորդել է CNN- ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2020 08:31 Asia/Tehran

«Նախագահը չի կարողանում հասկանալ ԱՄՆ-ում ծայր առած հակառասիստական բողոքի շարժման մասնակիցների պահանջները, և այդ պատճառով դեմ է արտահայտվում ցույցերին», - հաղորդել է CNN- ը:

Գործակալությունը հավելել է. «Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Սիեթլում տիրող իրավիճակըորպես զենք կիրառել իր քաղաքական հակառակորդների վրա հարձակվելու և իր ծայրահեղականության կողմնակիցների ուշադրությունը գրավելու համար»:

Ուրբաթ օրը, Թվիթերում արած գրառման մեջ, ԱՄՆ նախագահը Սիեթլի ցուցարարներին ևս մեկ անգամ ահաբեկիչներ անվանելով, պահանջել է դադարեցնել բողոքի ցույցերը: 

Նշելով, որ Սիեթլի քաղաքապետի և Վաշինգտոնի նահանգապետի գործողությունները թույլ են եղել, Թրամփը, դիմելով նրանց, ասել է. «Եթե չեք կարողանում կառավարել իրավիճակը, ես անցնեմ գործի»:

Սիեթլի քաղաքապետ Ջեննի Դունքանը, մերժելով քաղաքում բանակի ուժեր տեղակայելու մասին Թրամփի հայտարարությունը, նշել է. «Ինչպես ասել եմ նախկինում, Սիեթլում բանակի ուժեր տեղակայելու որոշումն անօրինական է և հակասահմանադրական և մենք թույլ չենք տա, որպեսզի նման բան տեղի ունենա»: