Բոլթոն. Թամփի համար, անձնական շահը գերակա է քաղաքական շահերից
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդականն իր գրքում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ պատճառով հետաձգել է ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումը:
Դեյլի Մեյլ բրիտանական օրաթերթը, վկայակոչելով Բոլթոնի գիրքը, գրել է. «Մելանիա Թրամփը ներկայացրել է մի նախագիծ. «Եղիր լավագունը» անունով, ինչը համընկել է ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշման հետ: Այդ պատճառով, Թրամփը հետաձգել է իր որոշումը»: Բոլթոնը գրել է որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ից պետք է դուրս գար մայիսի 7-ին, սակայն նույն օրը ներկայացվելու էր նաև Մելանիա Թրամփի նախագիծը, հետևաբոր նախագահը հետաձգել է իր որոշման գործադրումը:
Բոլրթոնն իր գրքում Թրամփին մեղադրել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, նշելով, որ Թրամփը չինացիներից օգնություն է խնդրել՝ 2020թ ընտրություններում հաղթելու համար:
Ջոն Բոլթոնի գիրքը կհրատարակվի հունիսի 22-ին: