Ֆրանսիան և Գերմանիան չեն ճանաչում Սիրիայի ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/world-i12196-Ֆրանսիան_և_Գերմանիան_չեն_ճանաչում_Սիրիայի_ընտրությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Սիրիայում այսօր անցկացվող խորհրդարանական ընտրություններն անվանել է բռնապետական ռեժիմի կողմից կազմակերպված կեղծագործում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2016 15:56 Asia/Tehran
  • Ֆրանսիան և Գերմանիան չեն ճանաչում Սիրիայի ընտրությունները

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Սիրիայում այսօր անցկացվող խորհրդարանական ընտրություններն անվանել է բռնապետական ռեժիմի կողմից կազմակերպված կեղծագործում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

Կենսունակ ընտրություններ կարող են անցկացվել միայն նոր սահմանադրության ընդունումից հետո՝ նշել են գերատեսչությունում։

«Ֆրանսիան դատապարտում է ռեժիմի կողմից կազմակերպված ընտրությունները։ Քվեարկությունն անցկացվում է առանց քարոզչության՝ բռնապետական ռեժիմի հովանավորությամբ և առանց միջազգային դիտորդների»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Ռոմեն Նադալը։

Գերմանիայի նախարարների կաբինետը չի ճանաչում Սիրիայում քվեարկության արդյունքները։ Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի պայմաններում արդար ընտրություններ անցկացնելն անհնարին է։