Ֆրանսիան և Գերմանիան չեն ճանաչում Սիրիայի ընտրությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Սիրիայում այսօր անցկացվող խորհրդարանական ընտրություններն անվանել է բռնապետական ռեժիմի կողմից կազմակերպված կեղծագործում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Կենսունակ ընտրություններ կարող են անցկացվել միայն նոր սահմանադրության ընդունումից հետո՝ նշել են գերատեսչությունում։
«Ֆրանսիան դատապարտում է ռեժիմի կողմից կազմակերպված ընտրությունները։ Քվեարկությունն անցկացվում է առանց քարոզչության՝ բռնապետական ռեժիմի հովանավորությամբ և առանց միջազգային դիտորդների»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Ռոմեն Նադալը։
Գերմանիայի նախարարների կաբինետը չի ճանաչում Սիրիայում քվեարկության արդյունքները։ Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։
Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի պայմաններում արդար ընտրություններ անցկացնելն անհնարին է։