Գերմանիայի կանցլերն արձագանքել է Շտուտգարդում տեղի ունեցած փողոցային բռնություններին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Շտուտգարդում տեղի ունեցած փողոցային բռնությունները և ոստիկանների վրա հարձակումը՝ հեղինակների արածը որակելով զզվելի քայլ:
Ֆրանս Պրես լրատվական գործակալության հաղորդման համաձայն ՝ Գերմանիայի կանցլերը այդ անձանց մեղադրել է օրենքը խախտելու մեջ:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, կեսգիշերին այգում ստուգվել է 17-ամյա մի քաղաքացի՝ թմրանյութերի հետ կապված հանցագործություն կատարելու կասկածով: Կարճ ժամանակ անց, դեռահասի նկատմամբ համերաշխություն են հայտնել մերձակայքում գտնված շուրջ 200 մարդ, որոնք սկսել են ոստիկանների ուղղությամբ քարեր եւ շշեր նետել: Բախումներ են սկսել ոստիկանության ու այդ երիտասարդների միջև:
Անկարգությունների ընթացքում հարձակման են ենթարկվել քաղաքի կենտրոնական հատվածի 40 խանություններ: Թալանվել է 9 սուպերմարկետ:
Ըստ հաղորդման՝ Շտուտգարդում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել է ոստիկանության տասներկու մեքենա, վիրավորվել է 19 ոստիկան, և բերման է ենթարկվել 24 մարդ: