Չինաստանը քննադատել է Իրանի միջուկային խնդրի քաղաքականացումը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատել է ՄԱԳԱՏԷ-ին՝ Իրանի միջուկային հարցը քաղաքականացնելու համար:
Երկուշաբթի օրը, Պեկինում կայացած մամլո ասուլիսում, Ջաո Լի Ջիանն ասել է.«Պեկինը միշտ աջակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ Իրանի միջուկային գործունեությունը արդար, պրոֆեսիոնալ և անկողմնակալ կերպով վերահսկելու համար, բայց դեմ է ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքը քաղաքականացնելուն»:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտեց, որ Պեկինը սատարում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև երկխոսություն՝ վեճերը լուծելու համար:
Ջաո Լի Ջիանն ասել է. «Չինաստանը միշտ ձգտել է միջազգային իրավունքի համաձայն պահպանել ՀԳՀԾ-ի համաձայնությունը, բազմակողմանիությունը, արևմտյան Ասիայի խաղաղությունն ու կայունությունը և միջազգային կարգը»: