ՄԱԿ-ի պաշտոնյա. Արևմտյան ափի բռնակցման նախագիծը տարածաշրջանում բախումների պատճառ կդառնա
Հունիս 26, 2020 08:49 Asia/Tehran
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Արևմտյան ափի 30 տոկոսը բռնակցելու նախագիծը բախումներ և բռնություններ կհրահրի տարածաշրջանում»:
Սիոնիստական ռեժիմի կողմից Արևմտյան ափի պաղեստինյան տարածքների մեծ մասը բռնակցելու նախագծի դեմ համաշխարհային դիրքորոշման շրջանակներում, Արևմտյան Ասիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Նիկոլայ Մլադենովը, հինգշաբթի օրը բռնագրավված Երուսաղեմում լրագրողների հետ ճեպազրույցում, նախազգուշացրել է նախագծի հետևանքների մասին:
«Նման քայլը կարող է անուղղելի վնաս հասցնել Պաղեստինի ինքնավարության և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններին», - ասել է Նիկոլայ Մլադենովը: .
Պիտակ