Պոմպեոյի հիմնավորումը՝ Գերմանիայում ամերիկյան զորուժի կրճատման վերաբերյալ
Նոր Դելիի և Պեկինի երկկողմ հարաբերությունների մասին միջամտողական արտահայտություն կատարելով, ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ Գերմանիայում ամերիկյան զորուժի կրճատման մասին որոշումը կայացվել է Արևելյան Ասիայի և Հնդկաստանի դեմ ուղղված Չինաստանի սպառնալիքին դիմագրավելու նպատակով:
Բրյուսելի նիստում, վիրտուալ ելույթի ժամանակ, նշելով, որ Չինաստանի տիրակալական քաղաքականություններն իրական մարտահրավեր են ուղղված աշխարհին, Մայք Պոմպեոն ասել է.«Գերմանիայում ամերիկյան զորուժի կրճատման մասին որոշումը կայացվել է Արևելյան Ասիայի և Հնդկաստանի դեմ ուղղված Չինաստանի սպառնալիքին դիմագրավելու նպատակով»:
Նոր Դելիի և Պեկինի երկկողմ հարաբերությունների մասին Պոմպեոյի միջամտողական հայտարարությունն արվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին հայտարարեց Գերմանիայում ամերիկյան զորուժի թիվը մինչև 25 հազարի կրճատելու մասին իր որոշման մասին:
Ներկայիս Գերմանիայում կան 34 հազար 500 ամերիկացի զորայիններ: