Թրամփը խոստովանել է, որ չի բացառում ընտրություններում իր պարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i122170-Թրամփը_խոստովանել_է_որ_չի_բացառում_ընտրություններում_իր_պարտությունը
Հունիսի 27-ին կայացած հարցարույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2020 04:16 Asia/Tehran
  • Թրամփը խոստովանել է, որ չի բացառում ընտրություններում իր պարտությունը

Հունիսի 27-ին կայացած հարցարույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը:

«Միգուցե Բայդենը դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, քանի որ որոշ քաղաքացիներ չեն ընդունում ինձ», - ասել է նախագահը:

Թրամփը կրկնել է Բայդենի վերաբերյալ իր նախկին հայտարարությունն ասելով. «Նա ընդհանրապես չի խոսում: Ոչ ոք չի լսում նրա խոսքերը: Երբ նա խոսում է,  չի կարող երկու նախադասություն միասին ասել»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում անցկացված վերջին հարցումների համաձայն, Ջո Բայդենը առաջ է անցել գործող նախագահից:

New York Times- ի հրապարակած վերջին հարցումը ցույց է տալիս, որ Թրամփի ու Բայդենի միջև կա 14 տոկոս տարբերություն: