Չինաստանի ԱԳ նախարարությունն ընդգծել է հակաիրանական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը:
Չժաո Լի Ցզյանը երեքշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Չինաստանը 2015 թվականին ընդունված Համատեղ գործողությունների համապարձակ ծրագրի համաձայն, դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների ջանքերին»:
Նշելով, որ Պեկինը դեմ է Ավտանգության խորհրդում ԱՄՆ-ի բռնի քայլերին, Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն անօրինական են և դրանք պետք է չեղարկել »:
Սիոնիստական ռեժիմի կողմից Հորդանան գետի արևմտյան ափն օկուպացված տարածքներին բռնակցելու վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին Չժաո Լի Ցզյան ասել է.«Պեկինը դեմ է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստաբնակ ավաններ կառուցելուն և բռնակցման նախագծին: Օկուպացված տարածքներում սիոնիստական բնակավայրերի կառուցումը լիովին հակասում է միջազգային օրենքներին: Անհրաժեշտ է հավատարիմ մնալ ՄԱԿ-ի պայմանագրերին, այդ թվում՝ կառույցի կողմից ընդունված բանաձևերին»: