Ռուսաստան. ԱՄՆ-ը պատրաստվում է միջուկային փորձարկումներ իրականացնել
https://parstoday.ir/hy/news/world-i122324-Ռուսաստան._ԱՄՆ_ը_պատրաստվում_է_միջուկային_փորձարկումներ_իրականացնել
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կործանարար դիրքորոշում է որդեգրել Միջուկային զենքի փորձարկումն արգելող պայմանագրի նկատմամբ և պատրաստվում է առաջիկայում միջուկային փորձարկումներ իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2020 04:14 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ը պատրաստվում է միջուկային փորձարկումներ իրականացնել

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կործանարար դիրքորոշում է որդեգրել Միջուկային զենքի փորձարկումն արգելող պայմանագրի նկատմամբ և պատրաստվում է առաջիկայում միջուկային փորձարկումներ իրականացնել:

Նախարարությունը, հունիսի 30-ին իր կայքում հրապարակված հայտարարության մեջ նախազգուշացրել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ութ երկիր չի վավերացրել Միջուկային զենքի փորձարկումն արգելող պայամանագիրը, այն վտանգված է:

Նախարարությունը նշել է, որ պայմանագիրը առերեսվել է լուրջ մարտահրավերի, քանի որ  մի շարք երկրներ չեն ցանկանում վավերացնել այն, իսկ ԱՄՆ-ը դրա նկատմամնբ ընդունել է «կործանարար դիրքորոշում»:

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի կողմից Միջուկային զենքի փորձարկումն արգելող պայմանագրի վավերացումն ուղղված է միջուկային զենքի չտարածմանն ուղղված քայլերի և միջազգային անվտանգության ամրապնդմանը:

ԱՄՆ-ը ստորագրել է Միջուկային զենքի փորձարկումն արգելող պայամանագիրը, սակայն դեռևս չի վավերացրել այն: