Ռուսաստան. Իրանի շուրջ առաջացած ճգնաժամի պատասխանատուն ԱՄՆ-ն է
https://parstoday.ir/hy/news/world-i122326-Ռուսաստան._Իրանի_շուրջ_առաջացած_ճգնաժամի_պատասխանատուն_ԱՄՆ_ն_է
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի հետ միջուկային պայմանագրի շուրջ ճգնաժամային իրավիճակ ստեղծելու մեջ: Նա հավելել է. «ԱՄՆ-ը այս իրավիճակը ստեղծել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության գործադրմամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2020 04:39 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի շուրջ  առաջացած ճգնաժամի պատասխանատուն ԱՄՆ-ն է

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի հետ միջուկային պայմանագրի շուրջ ճգնաժամային իրավիճակ ստեղծելու մեջ: Նա հավելել է. «ԱՄՆ-ը այս իրավիճակը ստեղծել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության գործադրմամբ»:

2231 բանաձևի գործադրման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցի քննարկման նպատակով  կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևը հիմնված է  այդ երկրի երևակայությունների վրա: Նա հավելել է. «Միակողմանի պատժամիջոցների կիրառման ժամանակ, ԱՄՆ-ը ուշադրություն չդարձրեց մյուս երկրների կարծիքներին և հիմա Մոսկվան մտահոգված է Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների և Թեհրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ»:

Նշելով, որ ԱՄՆ-ի քայլերը  Թեհրանի մոտ ցանկություն չեն թողել  լիարժեք գործադրել   ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, Նեբենզիան հավելել է. «Այնուամենայնիվ, Իրանը կատարել է իր պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ը, հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության, շարունակում է սպառնալ Իրանին»:

Հունիսի 30-ին,  տեղի ունեցավ 2231 բանաձևի գործադրման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ առցանց նիստը: