ԱԽ նիստում ձախողվելուց հետո, ԱՄՆ-ը Իրանին ռազմական սպառնալիք է ուղղել
https://parstoday.ir/hy/news/world-i122336-ԱԽ_նիստում_ձախողվելուց_հետո_ԱՄՆ_ը_Իրանին_ռազմական_սպառնալիք_է_ուղղել
ԱԽ նիստում ԱՄՆ-ի ձախողումից հետո, Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ռազմական տարբերակը շարունակում է մնալ օրակարգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2020 07:39 Asia/Tehran
  • ԱԽ նիստում ձախողվելուց հետո, ԱՄՆ-ը Իրանին ռազմական սպառնալիք է ուղղել

ԱԽ նիստում ԱՄՆ-ի ձախողումից հետո, Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ռազմական տարբերակը շարունակում է մնալ օրակարգում:

ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթում, Բրայան Հուքը, կրկնելով հակաիրանական կեղծ մեղադրանքները և չբացառելով խնդրի լուծման ռազմական տարբերակը, հայտարարել է. «ԱՄՆ-ը նպատակ ունի երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն»:

Հուքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախընտրում է միայն Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգումը և նպատակ չունի ձգանի մեխանիզմի գործադրմամբ, վերականգնել բոլոր հակաիրանական պատժամիջոցները:

Հունիսի 30-ին, ԱԽ 2231 բանաձևի գործադրման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը քննարկելու նպատակով կայացած ԱԽ առցանց նիստում, ԱՄՆ-ին չհաջողվեց հասնել իր նպատակին՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու կապակցությամբ: