Հակասիոնիստական ցույցեր Նյու Յորքում
https://parstoday.ir/hy/news/world-i122387-Հակասիոնիստական_ցույցեր_Նյու_Յորքում
Նյու Յորքում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները, դատապարտել են Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների օկուպացման Իսրայելի նախագիծը և իրենց աջակցությունը հայտնել պաղեստինցիներին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2020 07:28 Asia/Tehran
  • Հակասիոնիստական ցույցեր Նյու Յորքում

Նյու Յորքում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները, դատապարտել են Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների օկուպացման Իսրայելի նախագիծը և իրենց աջակցությունը հայտնել պաղեստինցիներին

Չորեքշաբթի օրը, հարյուրավոր ամերիկացիներ, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ցույց են անցկացրել: Ցուցարարները պաղեստինցիների նկատմամբ աջակցություն հայտնելով, միաժամանակ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի տարածքների օկուպացման շարունակումը: Հակասիոնիստական ուղղափառ հերաների «Նետուրեյ կարտո» խմբի անդամները դրոշակներ ու պաստառներ կրելով, մասնակցել են ցույցին: Ցուցարարները վանկարկել են հակասիոնիստական կարգախոսներ:

Սիոնիստական ռեժիմը մտադիր էր ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ, հուլիսի 1-ից բռնակցել Հորդանանի արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը: Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և եվրոպական մեծ թվով երկրներ, դատապարտել են այդ որոշումը, ինչի պատճառով էլ սիոնիստները ստիպված են եղել հետաձգել  նախագծի գործադրումը: