Սիեթլի քաղաքապետը, ժողովրդական բողոքները ճնշելու համար, արտակարգ իրավիճակ է հայտարարել
https://parstoday.ir/hy/news/world-i122388-Սիեթլի_քաղաքապետը_ժողովրդական_բողոքները_ճնշելու_համար_արտակարգ_իրավիճակ_է_հայտարարել
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում բողոքի ցույցերի վերսկսումից հետո, քաղաքապետը, ցույցերը ճնշելու համար, արտակարգ իրավիճակ է հայտարարել և հարյուրավոր ոստիկանների գործուղել ցուցի վայր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2020 07:35 Asia/Tehran

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում բողոքի ցույցերի վերսկսումից հետո, քաղաքապետը, ցույցերը ճնշելու համար, արտակարգ իրավիճակ է հայտարարել և հարյուրավոր ոստիկանների գործուղել ցուցի վայր:

Հուլիսի մեկին, Սիեթլի քաղաքապետ Ջենի Դորքանն ասել է.«Քաղաքի կենտրոնում ցույցերի վերսկսումից մինչ այժմ ձերբակալվել է 13 մարդ և արտակարգ իրավիճակ է հայտարարվել»:

Սիեթլում արդեն մի քանի շաբաթ շարունակվում են ժողովրդական բողոքի ցույցերը: Քաղաքապետարանի պաշտոնյաները անվտանգության և ժողովրդի գույքի պահպանման պատրվակով, հարյուրավոր ոստիկաններ են գործուղել տարածք և ձերբակալել ցուցարարներին:

Սիեթլի ոստիկանությունը հայտարարել է. «Արտակարգ իրավիճակ հայտարարվելուց հետո, ցույցերի վայրում մնացող ցանկացած քաղաքացի, բերման կենթարկվի ոստիկանության կողմից»:

Ռասայական խտրականության դեմ բողոքողները հունիս ամսի սկզբից գրավել էին Սիեթլ քաղաքի Քեփթալ Հիլ շրջանը, այն հայտարարելով ինքնավար շրջան: