Աֆղանստանի պատերազմի ավարտի մասին օրինագիծը հանվել է ԱՄՆ Սենատի օրակարգից
https://parstoday.ir/hy/news/world-i122399-Աֆղանստանի_պատերազմի_ավարտի_մասին_օրինագիծը_հանվել_է_ԱՄՆ_Սենատի_օրակարգից
ԱՄՆ Սենատն օրակարգից հանել է Աֆղանստանի 20-ամյա պատերազմի ավարտի մասին օրինագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2020 13:15 Asia/Tehran
  • Աֆղանստանի պատերազմի ավարտի մասին օրինագիծը հանվել է ԱՄՆ Սենատի օրակարգից

ԱՄՆ Սենատն օրակարգից հանել է Աֆղանստանի 20-ամյա պատերազմի ավարտի մասին օրինագիծը:

Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքը, չորեքշաբթի օրը, 60 կողմ և 33 դեմ ձայներով, ԱՄՆ Սենատը մերժել է Քենթակի նահանգի հանրապետական սենատոր Ռանդ Պոլի և Նյու Մեքսիկո նահանգի դեմոկրատական սենատոր Թոմ Ուդալի առաջարկած օրինագիծը:

«Աֆղանստանի օրենքը» անվամբ  օրինագիծը Պենտագոնին կոչ էր անում  սկսել Աֆղանստանից ամերիկյան զորքերի աստիճանաբար  դուրսբերումը:

Օրինագծի վերաբերյալ քվեարկությունից առաջ, Ռանդ Պոլը, քննադատելով Աֆղանստանում ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի ձգձգումը, այն համարել է ժամավաճառություն, և ամերիկացի հարկատուների կյանքի ու փողի վատնում: Նա սենատորներին կոչ է արել վավերացնել օրինագիծը և ամերիկացի զինվորականներին վերադարձնել հայրենիք: