Աֆղանստանի պատերազմի ավարտի մասին օրինագիծը հանվել է ԱՄՆ Սենատի օրակարգից
ԱՄՆ Սենատն օրակարգից հանել է Աֆղանստանի 20-ամյա պատերազմի ավարտի մասին օրինագիծը:
Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքը, չորեքշաբթի օրը, 60 կողմ և 33 դեմ ձայներով, ԱՄՆ Սենատը մերժել է Քենթակի նահանգի հանրապետական սենատոր Ռանդ Պոլի և Նյու Մեքսիկո նահանգի դեմոկրատական սենատոր Թոմ Ուդալի առաջարկած օրինագիծը:
«Աֆղանստանի օրենքը» անվամբ օրինագիծը Պենտագոնին կոչ էր անում սկսել Աֆղանստանից ամերիկյան զորքերի աստիճանաբար դուրսբերումը:
Օրինագծի վերաբերյալ քվեարկությունից առաջ, Ռանդ Պոլը, քննադատելով Աֆղանստանում ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի ձգձգումը, այն համարել է ժամավաճառություն, և ամերիկացի հարկատուների կյանքի ու փողի վատնում: Նա սենատորներին կոչ է արել վավերացնել օրինագիծը և ամերիկացի զինվորականներին վերադարձնել հայրենիք: