Միացյալ Նահանգներում եվս մեկ Էֆ-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել
Միացյալ Նահանգների հարավային Կարոլինա նահանգում այդ երկրի օդուժին պատկանող Էֆ-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է։ Այս մասին հաղորդել է Air Force Times կայքը:
Հարավային Կարոլինա նահանգի Շոու ավիաբազայի հրամանատարությունը չորեքշաբթի առավոտյան հաստատել է, որ հունիսի 30-ին, ուսումնավարժական թռիչք իրականացնելիս, Միացյալ Նահանգների հարավ-արևելքում կործանվել է Էֆ-16 ռազմական ինքնաթիռ։ Դեպքը տեղի է ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Շոու բազայում։ Օդաչուն զոհվել է։ Ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին, մշտական կայանման վայրը եղել է Շոուի ռազմաբազան։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա ԱՄՆ-ի օդուժում պատահած երկրորդ .իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հինգերորդ դեպքն է:
ԱՄՆ բանակը մանրամասներ չի հաղորդել դեպքի վերաբերյալ:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին Ֆլորիդա նահանգում Էֆ-22 ռազմական ինքնաթիռի կործանման մասին: