Բոլթոն. «Թրամփը չի ցանկանում բացասական զեկույցներ լսել ՌԴ-ի մասին»
Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ Տան նախին խորհրդականն ասել է.«ԱՄՆ-ի նախագահը այնքան էլ չի ցանկանում բացասական զեկույցներ լսաել ՌԴ-ի մասին»:
Հուլիսի 2-ին, CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ջոն Բոլթոնը հաստատել է հաղորդումներն այն մասին, որ անվտանգության գործակալությունները խուսափում են ՌԴ-ի մասին բացասական զեկույցներ ներկայացնել Դոնալդ Թրամփին:
Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ Տան նախին խորհրդականն ասել է, որ ինքն անձամբ տեսել է ՌԴ-ի մասին բացասական տեղեկություններ փոխանցելու ժամանակ Թրամփի բարկությունը:
Բոլթոնը հավելել է.«Թրամփից բացի բոլորը գիտեն ՌԴ-ի գործողությունների էության մասին»:
«Սենյակը, որտեղ պատահեց» գրքում Բոլոթոնը բացահայտումներ է կատարել Թրամփի ու նրա կառավարության անդամների 17 ամսյա գործունեության մասին: