ԱՄՆ-ի Սիեթլում հանցագործությունների թիվն ավելի քան հինգ անգամ աճել է
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի քաղաքապետարանի վիճակագրական տվյալները վկայում են, որ բողոքարարների կողմից ինքնահռչակ տարածքի հայտարարվելու հետո, քաղաքում ավելի քան հինգ անգամ ավլեցել են հանցագործությունները:
որոշ տվյալների համաձայն, Սիեթլի քաղաքապետ Ջեննի Դորքանը հայտարարել է, որ բողոքարարների հսկողության տակ գտնվող շրջանում առաջացած խնդիրների պատճառով, հանցագործությունների 525 տոկոս աճ է գրանցվել:
Սիեթլում հանցագործությունների ավելացման մասին հաղորդումները հրապարակվում են այն դեպքում, երբ չորեքշաբթի օրը, Դորքանը Սիեթլի ոստիկանությանը կոչ էր արել քաղաքի ինքնավար շրջանը մաքրել բողոքարարների ներկայությունից:
Ոստիկանությունը մուտք է գործել քաղաքի ինքնավար շրջան և ձերբակալել է 10 բողոքարարների:
Ռասայական խտրականության դեմ բողոքողները հունիս ամսի սկզբին բռնագրավել և ինքնավար շրջան էին հռչակել Սիեթլ քաղաքի Քեփթալ Հիլ կոչվող շրջանը: