ԱՄՆ-ում հակառասիատական ցույցերը վերածվել են հակասիոնիստական ցույցերի
https://parstoday.ir/hy/news/world-i122449-ԱՄՆ_ում_հակառասիատական_ցույցերը_վերածվել_են_հակասիոնիստական_ցույցերի
Վաշինգտոնում տեղի ունեցող հակառասիստական բողոքի ցույցերը վերածվել են հակասիոնիստական բողոքի ցույցերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2020 04:05 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում հակառասիատական ցույցերը վերածվել են հակասիոնիստական ցույցերի

Վաշինգտոնում տեղի ունեցող հակառասիստական բողոքի ցույցերը վերածվել են հակասիոնիստական բողոքի ցույցերի:

Հուլիսի 3-ին, Իրանի ռադիոհեռուստատեսությունը հաղորդել է, որ ցույցի մասնակիցները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ: Նրանք վանկարկել են. «Իսրայել, մենք գիտենք, որ դու երեխաներ ես սպանում»:

Ցույցի կազմակերպիչներից Քրիստիան Թաբաշն  ընթերցել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի իրականացրած ոճրագործությունների մասին տեքստ:

Մայիսի 25-ին, ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, այդ երկրի մեծ թովով քաղաքներում տեղի են ունենում հակառասիստսական բողոքի ցույցեր:

Ոստիկանությունը, Դոնալդ Թամփի հրահանգով, ճնշում է ցույցերը և ձերբակալում ցուցարարներին: