Ռուսաստան. ԱՄՆ-ը ներգրավված է Աֆղանստանում թմրանյութի մաքսանենգության մեջ
Ռուսաստանն Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորուժին մեղադրել է թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ:
Կիրակի օրը, Աֆղանստանում Ռուսաստանի հատուկ դեսպանորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ներգրավված են Աֆղանստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ և որ այդ երկրի ԶՈՒ ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում առանց ստուգման:
Զամիր Քաբուլովը հավելել է, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան ծառայողները, որոնք Ռուսաստանին մեղադրում են թալիբներին աջակցելու մեջ, ներգրավված են Աֆղանստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Նրա խոսքերով. «Միացյալ Նահանգները նպաստում է Աֆղանստանում պատերազմի և անապահովության շարունակմանը, և չի ցանկանում, որպեսզի այդ երկրում հաստատվի խաղաղություն և վերջ տրվի պատերազմին, որովհետև ուզում է արդարացնել իր ռազմական ներկայությունը»:
2001 թվականին, ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման պատրվակով, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ներխուժեցին Աֆղանստան: Սակայն այդ ժամանակից ի վեր, Աֆղանստանում անապահովությունը, ահաբեկչությունն ու թմրանյութերի արտադրության ծավալները, զգալիորեն աճել են: