Համավարկը բացահայտեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու կենսաահաբեկչությանը
https://parstoday.ir/hy/news/world-i122568-Համավարկը_բացահայտեց_որ_երկրները_պատրաստ_չեն_դիմակայելու_կենսաահաբեկչությանը
Կորոնավիրուսի համավարկը ցույց տվեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու ահաբեկիչների կողմից կենսաբանական զենքի հնարավոր կիրառմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2020 16:14 Asia/Tehran
  • Համավարկը բացահայտեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու կենսաահաբեկչությանը

Կորոնավիրուսի համավարկը ցույց տվեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու ահաբեկիչների կողմից կենսաբանական զենքի հնարավոր կիրառմանը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:

«Համավարակը բացահայտեց, որ պետությունները խոցելի են եւ պոտենցիալ կերպով պատրաստ չեն դիմակայելու կենսաբանական սպառնալիքիներին, ներառյալ կենսաահաբեկչությանը»,- ասել Է Վորոնկովը:- Թեեւ կենսաբանական ահաբեկչական ակտերը քիչ հավանական են, հարկ Է սպառնալիքը համարել որպես իրական»:

Նրա խոսքով տագնապ Է հարուցում այն փաստը, որ համավարակն սկսվելու պահից ի վեր որոշ ծայրահեղական խմբեր բացահայտորեն COVID-19–ի կիրառմամբ զենքի ստեղծման կոչ Էին անում: Վորոնկովը հայտնել Է, որ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնը մշակել Է կենսաբանական ահաբեկչության, ինչպես նաեւ քիմիական, ճառագայթաբանական եւ միջուկային ահաբեկչության սպառնալիքի կանխման բնագավառում անդամ պետություններին օգնություն ցույց տալու ծրագիր:

«Մենք աշխատում ենք լայն շրջանակի շահագրգիռ կողմերրի, ներառյալ իրավապահ մարմինների, զինված ուժերի, հետախուզության, առողջապահության, արդյունաբերության, գիտական շրջանների եւ մասնավոր հատվածի հետ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am