Գերմանիայում ամերիկացի զինծառայողների ներկայությունը մեծ ծախս է պարտադրում այդ երկրին
Այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահը պնդում է, որ Գերմանիայում ամերիկացի զինվորների ներկայությունն եկամուտ է ապահովում Բեռլինի համար, հաղորդումները վկայում են, որ այդ ներկայությունը մեծ ծախս է պարտադրում Գերմանիային:
Handelsblatt գերմանական թերթի փոխանցմամբ Գերմանիայի կառավարությունը մեծ գումար է ծախսում այդ երկրում ամերիկացի զինծառայողների ներկայության համար: Անցած 10 տարվա ընթացքում այդ ծախսերը գերազանցել են ավելի քան մեկ միլիարդ եվրոն:
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ կառավարությունը ևս Եվրոպայում իր զինծառայողների տեղակայման համար տարեկան մոտ 7 միլիարդ եվրո գումար է ծախսում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Գերմանիայում ամերիկացի զինծառայողներ են տեղակայվել այդ երկրի անվտանգությունն ապահովելու համար,ինչը բավականին շահութաբեր է եղել գերմանացիների համար:
Գերմանիայում տեղակայված են մոտ 34 հազար ամերիկացի զինվորականներ: