ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը
https://parstoday.ir/hy/news/world-i122641-ԱՀԿ_ում_հաստատել_են_օդով_կորոնավիրուսի_փոխանցման_մասին_նոր_տվյալների_հայտնվելը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել Է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2020 10:19 Asia/Tehran
  •  ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել Է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:

«Մենք ընդունում ենք, որ այդ բնագավառում հայտնվում են նոր ապացույցներ, ուստի մենք կարծում ենք, որ պետք Է բաց լինենք այդ տվյալների համար եւ հասկանանք դրանց նշանակությունը»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,-հայտարարել Է վարակի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի մասնագետ, պրոֆեսոր Բենեդետտա Ալեգրանզին: ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովն իր հերթին հայտնել Է, որ կազմակերպությունում քննարկել են օդով կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին ԱՀԿ-ն կհրապարակի տեղեկատվություն, որն իրենք իրենց տրամադրության տակ ունեն:

Նախօրյակին Associated Press (AP) գործակալությունը հաղորդել Էր, որ տարբեր ոլորտների ավելի քան 200 գիտնականներ պաշտպանել են ԱՀԿ-ին եւ մյուս կազմակերպություններին կոչը՝ ընդունելու, որ կորոնավիրուսը կարող Է փոխանցվել օդով: Նրանց կարծիքով՝ այդ տեղեկատությունը կարող Է փոփոխություն մտցնել վիրուսի դեմ պայքարի այն միջոցառումների մեջ, որոնք ձեռնարկվում են ներկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am