Նենսի Փելոսի. Թրամփը կաթվածահար է անում կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը քննադատել է ԱՀԿ-ից դուսր գալու Թրամփի որոշումը:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության, Նենսի Փելոսին իր թվիթերյան էջում գրել է. «ԱՀԿ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը, այն պայմաններում, երբ այս միջազգային կազմակերպությունը համակարգում է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարը, իսկապես անիմաստ քայլ էր»:
«Այն պայմաններում, երբ միլիոնավոր մարդկանց կյանքը վտանգված է, նախագահ Դոնալդ Թրամփը վտանգում է վիրուսի դեմ համաշխարհային պայքարը», - թվիթերյան էջում գրել է Ներկայացուցիչների պալատի նախագահը:
Նյու Յորք նահանգի ժողովրդավարական սենատոր Բոբ Մենենդեսը, երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դուրս է բերել երկիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: