ԱՄՆ-ում շարունակվում է Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավարությունը
Հուլիս 10, 2020 05:03 Asia/Tehran
Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ ներգրավված սպաներից մեկը դատարանին է ներկայացրել մի տեսանյութ՝ այդ սարսափելի ոճրագործության վերաբերյալ:
Դատարանին ներկայացված տեսանյութում երևում է, որ մահից առաջ, Ջորջ Ֆլոյդը 20 անգամ կրկնել է «Չեմ կարող շնչել» արտահայտությունը և ոստիկանին խնդրել է հանուն իր ընտանիքի, ծունկը վերցնել իր վզից:
Ըստ հաղորդման, տեսանյութը դատարանին է տրամադրել Ֆլոյդի սպանության մեջ ներգրավված չորս սպաներից Թոմաս Լեյնը և ամենայն հավանականությամբ, նրա պատիժը կկրճատվի:
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին տեղի ունեցած Ջորջ Ֆլոյդի սարսափելի սպանությունը այդ երկրում բարձրացրեց հակառասիստական ցույցերի աննախադեպ ալիք:
Պիտակ