ԱՄՆ-ում շարունակվում է Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i122707-ԱՄՆ_ում_շարունակվում_է_Ջորջ_Ֆլոյդի_սպանության_գործով_դատավարությունը
Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ ներգրավված սպաներից մեկը դատարանին է ներկայացրել մի տեսանյութ՝ այդ սարսափելի ոճրագործության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2020 05:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում շարունակվում է Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավարությունը

Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ ներգրավված սպաներից մեկը դատարանին է ներկայացրել մի տեսանյութ՝ այդ սարսափելի ոճրագործության վերաբերյալ:

Դատարանին ներկայացված տեսանյութում երևում է, որ մահից առաջ, Ջորջ Ֆլոյդը  20 անգամ կրկնել է «Չեմ կարող շնչել» արտահայտությունը և ոստիկանին խնդրել է հանուն իր ընտանիքի, ծունկը վերցնել իր վզից:

Ըստ հաղորդման, տեսանյութը դատարանին է տրամադրել Ֆլոյդի սպանության մեջ ներգրավված չորս սպաներից Թոմաս Լեյնը  և ամենայն հավանականությամբ, նրա պատիժը կկրճատվի:

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին տեղի ունեցած Ջորջ Ֆլոյդի սարսափելի սպանությունը այդ երկրում բարձրացրեց հակառասիստական ​​ցույցերի աննախադեպ ալիք: