Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի հերթական քայլը՝ Թայվանի Patriot համակարգերը կվերազինվեն
https://parstoday.ir/hy/news/world-i122724-Չինաստանի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_հերթական_քայլը_Թայվանի_patriot_համակարգերը_կվերազինվեն
ԱՄՆ-ի կառավարությունը հաստատել է մի քանի միլիոն դոլարի բյուջե, որով նախատեսվում է վերազինել Թայվանի Patriot ՀՕՊ համակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2020 12:48 Asia/Tehran
  • Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի հերթական քայլը՝ Թայվանի Patriot  համակարգերը կվերազինվեն

ԱՄՆ-ի կառավարությունը հաստատել է մի քանի միլիոն դոլարի բյուջե, որով նախատեսվում է վերազինել Թայվանի Patriot ՀՕՊ համակարգը:

Վաշինգտոնը համաձայնել է 620 միլիոն դոլար արժողությամբ բյուջե հատկացնել ՝ Թայվանի Patriot  համակարգերը  վերազինելու համար, հայտնում է պետդեպարտամենտը:

Հայտարարության մեջ ասված է, որ 620 միլիոն դոլարանոց պայմանագիրը կնքվելու է Լոքհիդ Մարտին ընկերության հետ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Թայվանին Patriot հրթիռների վաճառքը բխում է  Միացյալ Նահանգների ազգային, տնտեսական և անվտանգության շահերից և կբարձրացնի Թայվանի ռազմական կարողությունն ու պաշտպանական հնարավորությունները՝ տարածաշրջանային սպառնալիքների դեմ պայքարելու համար:

Հուլիսի 9-ին, Թայվանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թայվանը դիմել է ԱՄՆ-ին, Patriot ՀՕՊ համակարգի արդիականացման հարցով, որպեսզի  կարողանա արդիականացնել իր ռազմական կարողություններն առաջիկա 30 տարիների համար: