Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի հերթական քայլը՝ Թայվանի Patriot համակարգերը կվերազինվեն
ԱՄՆ-ի կառավարությունը հաստատել է մի քանի միլիոն դոլարի բյուջե, որով նախատեսվում է վերազինել Թայվանի Patriot ՀՕՊ համակարգը:
Վաշինգտոնը համաձայնել է 620 միլիոն դոլար արժողությամբ բյուջե հատկացնել ՝ Թայվանի Patriot համակարգերը վերազինելու համար, հայտնում է պետդեպարտամենտը:
Հայտարարության մեջ ասված է, որ 620 միլիոն դոլարանոց պայմանագիրը կնքվելու է Լոքհիդ Մարտին ընկերության հետ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Թայվանին Patriot հրթիռների վաճառքը բխում է Միացյալ Նահանգների ազգային, տնտեսական և անվտանգության շահերից և կբարձրացնի Թայվանի ռազմական կարողությունն ու պաշտպանական հնարավորությունները՝ տարածաշրջանային սպառնալիքների դեմ պայքարելու համար:
Հուլիսի 9-ին, Թայվանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թայվանը դիմել է ԱՄՆ-ին, Patriot ՀՕՊ համակարգի արդիականացման հարցով, որպեսզի կարողանա արդիականացնել իր ռազմական կարողություններն առաջիկա 30 տարիների համար: