Լավրով. Վաշինգտոնը պատասխանատու է համաշխարհային անվտանգությունը խաթարելու համար
Ռուսաստանի արտգործնախարարը նախազգուշացրել է աշխարհում միջուկային դիմակայության աճող ռիսկի մասին, ասելով, որ ԱՄՆ-ը պատասխանատու է միջազգային անվտանգությունը խաթարելու համար, քանի որ ցանկանում է վերականգնել իր գլոբալ գերակայությունը:
Անդրադառնալով երկկողմ (INF) համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու քայլին, Սերգեյ Լավրովն ասել է, որ միջազգային անվտանգությունը նվազել է, քանի որ Վաշինգտոնը փորձում է չեղարկել աշխարհի զենքի վերահսկման համակարգը:
Լավրովը հավելել է, որ միջուկային հարցով կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ներկայությամբ, Մոսկվան իր մտահոգությունն է հայտնելու միջուկային հակամարտության հնարավոր սրման կապակցությամբ:
«Նոր Ստարտ» պայմանագրի ճակատագրի մասին Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ համաձայնագրի ճակատագիրն արդեն պարզ է, քանի որ Վաշինգտոնը չի ցանկանում երկարաձգել այն:
Նեկայումս պայմանագիրը երկու երկրների միջուկային զենքի վերահսկման միակ գործոնն է, որի ժամկետն ավարտվում է 2021 թվականին և ԱՄՆ-ը չի ցանկանում այն վերանորոգել: