ԵՄ-ը հակադարձել է ԱՄՆ-ում մահապատիժը վերականգնելու որոշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i122726-ԵՄ_ը_հակադարձել_է_ԱՄՆ_ում_մահապատիժը_վերականգնելու_որոշմանը
Եվրամիությունը (ԵՄ), մտահոգություն հայտնելով մահապատժի վերականգնման մասին ԱՄՆ-ի կառավարության որոշման վերաբերյալ, Վաշինգտոնին կոչ է արել վերանայել այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2020 13:12 Asia/Tehran
  • ԵՄ-ը հակադարձել է ԱՄՆ-ում մահապատիժը վերականգնելու որոշմանը

Եվրամիությունը (ԵՄ), մտահոգություն հայտնելով մահապատժի վերականգնման մասին ԱՄՆ-ի կառավարության որոշման վերաբերյալ, Վաշինգտոնին կոչ է արել վերանայել այն:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի  խոսնակ Պիտեր Ստենոն ասել է, որ մահապատժի վերագանգնման վերաբերյալ  ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի որոշումը հակասում է ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում գործող օրենքին և պրակտիկային:

Ստենոն ասել է, որ Եվրամիությունը դեմ է մահապատժի գործադրմանը և կշարունակի Միացյալ Նահանգներում մահապատժի դաժան, անմարդկային և նվաստացնող մեթոդներին վերջ տալու իր ջանքերը:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաղը նույնպես բողոքել էր ԱՄՆ-ի այս որոշման դեմ:

Երկու շաբաթ առաջ, ԱՄՆ Գերագույն դատարանն Արդարադատության նախարարությանը թույլ տվեց վերականգնել մահապատիժը: