ԱՄՆ-ը զենք է վաճառում Թայվանին
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ զենքի վաճառքի պայմանագիր է կնքվել:
Հուլիսի 10-ին, Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կղզու հրթիռային համակարգերն արդիականացնելու նպատակով գնվող սպառազինական պայմանագրի արժեքը կազմելու է 620 միլիոն դոլար:
Նախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից այդ կղզուն զենքի վաճառքը վկայում է Թայվանին Վաշինգտոնի աջակցության մասին:
Չինաստանի կառավարությունը բազմիցս նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ, նշելով, որ Պեկինը չի հանդուրժի կղզուն զենքի վաճառքը որևէ երկրի, այդ թվում ՝ ԱՄՆ-ի կողմից, և դա համարում է «միացյալ Չինաստան» սկզբունքի խախտում:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքը: