Բոլթոն. Թրամփը նախանձում է Պուտինին
https://parstoday.ir/hy/news/world-i122767-Բոլթոն._Թրամփը_նախանձում_է_Պուտինին
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականը, Թրամփին մեղադրելով խնդիրների լուծման գործում անարդյունավետ լինելու մեջ, բացահայտել է որ ԱՄՆ նախագահը նախանձում է աշխարհի առաջնորդներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 13:06 Asia/Tehran
  • Բոլթոն. Թրամփը նախանձում է Պուտինին

Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականը, Թրամփին մեղադրելով խնդիրների լուծման գործում անարդյունավետ լինելու մեջ, բացահայտել է որ ԱՄՆ նախագահը նախանձում է աշխարհի առաջնորդներին:

Ուրբաթ օրը, Deutsche Welle- ին տված հարցազրույցում, Ջոն Բոլթոնն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեբանական թուլություններին, ասել է.«Նա շատ  է նախանձում  այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ցզինպինը և Վլադիմիր Պուտինը»:

Բոլթոնն ընդգծել  է, որ չնայած  Թրամփի և նրա մերձավորների պնդումներին, ԱՄՆ-ի նախագահն  անտեղյակ է ԱՄՆ-ի անվտանգության  հարցերից և հրաժարվում է կարդալ անվտանգության  փաստաթղթերն ու զեկույցները:

Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականն ասել է. «Թրամփը խիստ թերահավատորեն է վերաբերվում իր գործընկերներին և չի կարողանում Սպիտակ տանը ստեղծել համագործակցության մթնոլորտ»: